ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքական ստրարեգ Հիլարի Ռոզենը ներողություն է խնդրել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի կնոջից իր այն խոսքերի համար, թե Էնն Ռոմնին «իր կյանքում ոչ մի օր չի աշխատել»:
Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 5 երեխաների մայր Էնն Ռոմնիի հասցեին Ռոզենի խոսքերն անվանել է չմտածված: «Չկա ավելի դժվար աշխատանք, քան մայր լինելը»,- ասել է Օբաման:
ԱՄՆ-ում քննադատությունների տեղիք տված իր հայտարարությունը Ռոզենն արել է ապրիլի 11-ի երեկոյան՝ CNN-ի եթերում: Նա նկատի է ունեցել, որ Միթ Ռոմնիի կինը չի կարող օգնել նրան հասկանալու ամերիկուհիների խնդիրները: Ավելի ուշ CNN-ին տված մենաբանություններում Ռոզենը նշել է, որ իր խոսքը չէր վերաբերում այն մայրերին, որոնք նախընտրում են աշխատանք փնտրելու փոխարեն մնալ տանը երեխաների հետ: Նրա խոսքերով, ինքը ցանկանում էր ասել, որ Ռոմնիի կինը չի կարող օգնել ամուսնուն հասկանալու հասարակ ամերիկացիների խնդիրները, քանի որ ապրում է հարուստ ընտանիքում (Ռոմնին մուլտիմիլիոնատեր է):
Հիշեցնենք. այս պահին Միթ Ռոմնին նախագահի հանրապետական թեկնածուների շարքում առաջատար դիրքերում է:









































