Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Գալիս ենք, որպեսզի հայ մարդն ապրի արժանապատիվ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը շարունակում է իր նախընտրական այցերը ՀՀ մարզեր: Այսօր նրանք շրջայց են կատարելու Արագածոտնի մարզում, և այս մարզում առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ապարանում:

Մինչ ընտրողների հետ հանդիպելը՝ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախագահներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը այցելեցին Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ դրեցին այնտեղ:

Այնուհետև Ապարանի հրապարակում ընտրողներին ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հարցրեց բնակիչներին. «Լա՞վ եք», ինչին ապարանցիները դրական պատասխան տվեցին։

«Մենք լավ ենք, վստահ, որովհետև այս անգամ՝ ՀՀ նոր պատմության ընթացքում առաջին անգամ, 1991-ից հետո, գալիս ենք միասին, գալիս ենք Ձեզ հետ՝ ասելու, որ սա մեր հայրենիքն է, որ հայ մարդը, Արագածի շուքով ապրող հպարտ հայ մարդը, ով թույլ չի տվել, որ թուրքը մտնի Բաշ-Ապարան, թույլ չի տալու, որ հայ մարդը սեփական երկրում ապրի աղքատ, գլուխը կախ և ողորմության հաշվին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք գալիս են, որպեսզի հայ մարդն ապրի արժանապատիվ, որ նվազագույն աշխատավարձը լինի 80 հազար, իսկ միջին աշխատավարձը՝ 200 հազար, որ արտասահմանյան ներդրումները տարեկան լինեն նվազագույնը 1,5 միլիարդ:

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ինքն ապարանցի է և ուրախ է, որ հանդիպում է իր համերկրացիների հետ: Մարտիրոսյանը նաև ցավ հայտնեց, որ այսօր իր մարզում վարելահողերի գրեթե 70 տոկոսը չի մշակվում, և հիշեց իր պատանեկան տարիները, երբ իր հայրենի Ձորագլխում գյուղացիներն անգամ վերջին հատիկ շյուղ խոտն էլ հավաքում էին:

Նա նշեց, որ այն գումարները, որը պետությունը պետք է հատկացներ որպես սուբսիդիա գյուղատնտեսության զարգացման համար, այսօր հայտնվում են մի քանի հոգու գրպանում. «Եվ այդ գրպաններից ընդամենը հինգ տարին մեկ Ձեզ բաժանում են որպես «բարեգործություն», Ձեզ են բաժանում դիզվեռելիք, պարարտանյութ՝ այն դեպքում, երբ դա իրավամբ Ձերն է: Մենք չենք ասում, որ ձեզ պետք է օգնություն տանք, ո՛չ, Դուք ինքներդ պետք է աշխատեք, մենք ուղղակի ասում ենք, որ ձեզ հնարավորություն ենք տալու աշխատելու»:

Մարտիրոսյանը նշեց, որ պետությունը պետք է աջակցի գյուղացուն մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում, ցածր տոկոսադրույքով ֆինանսական միջոցների աղբյուր ունենա. «Մենք շատ ենք կարևորում պետական աջակցությունը գյուղատնտեսությանը»:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև այսօր տրվող կենսաթոշակների մասին, որոնք, ըստ նրա, շատ չնչին են այն աշխատանքի դիմաց, որը ժամանակին կատարել են մեր պապերն ու տատիկները, իսկ պատճառն այն է, որ այս տարվա համար կառավարությունը նախատեսել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 17,36 տոկոս, իսկ ընդհանրապես միջինը 16 տոկոս է լինում, մինչդեռ մեր հարկային բազան անհամեմատ շատ բարձր է ու առնվազն 23-25 տոկոս պետք է լիներ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։

«Դրանք այն դրամներն են, որոնք հենց թոշակն են կազմելու, մենք ասում ենք՝ ստվերը դուրս ենք բերելու, որովհետև Հայաստանում ստվեր չկա՝ Հայաստանում ստվերն ամենաարևոտ տեղում է գտնվում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում