Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչը ստիպված է եղել ոստիկանություն կանչել՝ իրեն ազատելու իր նոր զուգընկերուհու սեռական անհագութունից:
Ինչպես հաղորդում է իսրայելական NEWSru գործակալությունը, 43-ամյա տղամարդը հրաժարավել է շարունակել երկարատև սեռական գործողությունները, սակայն նրա 47-ամյա սիրուհին դարձյալ նրան անկողին է քարշ տվել՝ հայտարարելով, որ թույլ չի տա դուրս գալ բնակարանից: Հուսալքված տղամարդը դուրս է փախել պատշգամբ և բարձր սկսել ոստիկանություն կանչել՝ բացատրելով դրա՝ առաջին հայացքից զվարճալի պատճառը: Բարեխիղճ հարևաններն անմիջապես ոստիկանություն են կանչել:
Երբ ոստիկանները ժամանել են, կինն առաջարկել է, որ նրանցից որևէ մեկը փոխարինի իր հոգնած սիրեկանին, սակայն ոստիկաններից ոչ ոք չի համաձայնել: Այժմ սեքս-ահաբեկչուհու դեմ մեղադրանք կներկայացվի:











































