Ուկրաինայի գավաթի ընթացիկ խաղարկության «Մետալուրգ Զ.» – «Շախտյոր» հանդիպման հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Կիսապաշտպանը հանդիպումից հետո պատասխանեց «Շախտյոր»-ի պաշտոնական կայքի ներկայացուցչի հարցերին.
– «Սլավուտիչ-Արենա»-ում հավաքվել էին բազմահազար երկրպագուներ, որոնք երկրպագում էին ձեր հակառակորդ թիմին, ինչպես խաղացիք այդ մթնոլորտում.
– Մի կողմից, իհարկե, հաճելի է, մյուս կողմից դժվար է հանդես գալ այդպիսի ճնշման տակ: Մեր դեմ խաղում էր հիանալի թիմ, իսկ մենք ուժասպառ էինք «Դինամո»-ի դեմ հանդիպումից հետո: Այդ իսկ պատճառով հաղթանակը հեշտ չտրվեց:
– Իսկ ինչ յուրահատուկ կողմ կառանձնացնեք «Մետալուրգ»-ի խաղում, որն առաջին լիգայի ակումբ է:
– Նրանք հիանալի խաղ ցուցադրեցին և եթե նման կերպ շարունակեն, ապա հաջորդ մրցաշրջանում կհայտնվեն գլխավոր առաջնությունում:
– Կարծում ես, որ այդպիսի խաղով «Մետալուրգ»-ը կարող է տեղ ապահովել Պրեմիեր-Լիգայում.
– Իհարկե՛, ինչու ոչ: Ֆուտբոլիստները և ակումբը համապատասխանում են բարձր մակարդակին: Նրանք հիանալի հանդիպում անցկացրին և կարողացան մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծել: Մենք պետք է լավ խաղայինք, որպեսզի հաղթանակ տանեինք Զապորոժիեում:





































