Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը պլանավորել է Ադրբեջանի հետ ստորագրել մաքսային ընթացակարգերի դյուրացման համաձայնագիր: Այս մասին երեկ Բաքվում հայտարարել է Վրաստանի մաքսային ծառայության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սամսոն Ուրիդիան:
Վերջինիս խոսքերով՝ դա միտված է երկու երկրների ձեռնարկատերերի արտահանման գործունեության հեշտացմանը: Նա հավելել է, որ Վրաստանն այդպիսի համաձայնագիր կնքել է Թուրքիայի հետ և այժմ էլ նույն սխեմայով համաձայնագրի նախագիծը ներկայացրել է Ադրբեջանին:







































