Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի օրենսդրությունում ուղղումներ են արվում, որոնց համաձայն՝ արգելվելու է աշխատակիցներին կանխիկ ձևով աշխատավարձ վճարելը: Համապատասխան փոփոխությունները պետք է արվեն Հարկային օրենսգրքում:
Նշվում է, որ այդ փոփոխությունն արվում է նրա համար, որ աշխատակիցներին վճարված գումարները չեն արտացոլվում ծախսերի մեջ: Վրաստանի կառավարությունն արդեն իսկ դիտարկել է տվյալ փոփոխությունները, և մոտ ապագայում օրինագիծը կմտնի խորհրդարան:












































