Արտաշատի մի խումբ բնակիչներ ահազանգել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ ասելով, որ Արտաշատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն այս օրերին լծվել Է ՀՀԿ-ի և թիվ 17 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Կարինե Պողոսյանի քարոզարշավին:
«Հիշեցնենք, որ Արսեն Աբրահամյանն Աժ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին Է, իսկ Կարինե Պողոսյանը՝ Աբրահամյանի զարմուհին: Այս իրողությունն ուշագրավ Է նրանով, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս հարկադիր արձակուրդի ուղարկեց Արթիկի ոստիկանապետին, որպեսզի իր լծակները չծառայեցնի ՕԵԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով որպես Աժ պատգամավորի թեկնածու առաջադրված եղբոր օգտին:
Իսկ Արսեն Աբրահամյանը ոչ միայն շարունակում Է հաջողությամբ պաշտոնավարել, այլև իր լծակներն Է օգտագործում ՀՀԿ-ի քարոզարշավի համար»:







































