Դիվանագետները հինգշաբթի օրն ասել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպում կունենա` քննարկելու համար, թե ինչ պատասխան է անհրաժեշտ տալ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակմանը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` այս շաբաթ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսն ասել էր, որ 15 անդամներից բաղկացած խորհուրդը Հյուսիսային Կորեային պետք է արժանի պատասխան տա:
Դիվանագետները, առանց հրապարակելու իրենց անունները, հաղորդել են, որ պատժամիջոցների մասին խոսք լինել չի կարող:







































