Վրաստանի Արագվիի կիրճում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները հանգեցրել են մայրաքաղաք Թբիլիսիի ջրամատակարարման դադարեցման, ինչը կաթվածահար է արել մայրաքաղաքը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Թբիլիսիի որոշ շրջանների ջրամատակարարումը դադարեցվել է: Էլեկտրահամակարգում էներգիայի տատանումների պատճառով մի քանի անգամ դադարեցվել է պոմպակայանների աշխատանքը, որոնք ջրով են ապահովում մայրաքաղաքը»,- ասվում է Georgian Water and Power ընկերության հայտարարության մեջ, որը երկրի մայրաքաղաքում իրականացնում է ջրամատակարարման կազմակերպումը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ընկերությունը չի կարող նշել, թե երբ կվերականգնվի Թբիլիսիի ջրամատակարարումը:









































