Ագրարագյուղացիական միությունը ներկայում ուսումնասիրում է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը և դեռ չի որոշել, թե որ ուժի ծրագրին է նախապատվություն տալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միության նախագահ Հրաչ Բերբերյանը հավաստիացրեց, որ հարցին անպայման անդրադառնալու են:
«Այժմ ուսումնասիրում ենք ծրագրերը, այս ամսվա վերջին գնահատական կտանք կուսակցությունների մինչ օրս արած աշխատանքին, և միությունը կորոշի, թե որ ուղղությունը կընտրենք ու համապատասխան հայտարարություն կանենք»,- ասաց Հ. Բերբերյանը:
Նա տեղեկացրեց, որ հրավիրվելու է բաց խորհրդի նիստ: Հ. Բերբերյանի բնորոշմամբ՝ կուսակցություններ կան, որ գյուղատնտեսությունը երկրորդական պլան են մղել. «Եթե ծրագրերով մեր գաղափարական ընկերները կլինեն, կպաշտպանենք: Եվ հավատացեք, որ միավորումը լուրջ ազդցություն կունենա ընտրությունների վրա»:








































