«Մեծ ութնյակի» երկրների ԱԳ նախարարները Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ են արել հրաժարվել բալիստիկ հրթիռի արձակումից և կատարել միջազգային պարտավորությունները:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նախարարներն անհանգստացած են այն փաստով, որ ԿԺԴՀ-ն շարունակում է հրթիռի բաց թողնման նախապատրաստությունները: Ինչպես ընդծել է Քլինթոնը, դա խախտում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի դրույթները և ԿԺԴՀ-ի միջազգային պարտավորությունները: Այս կապակցությամբ արտգործնախարարները Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ են արել հարգել իրենց կնքած համաձայնագրերը և զերծ մնալ սադրանքներից:
Նշենք, որ նախօրեին ԿԺԴՀ-ն սկսել էր վառելիք լցնել հրթիռի մեջ: Այս փուլի ավարտից հետո նախատեսվում է հրթիռը հատուկ քիմիկատներով լիցքավորելը։








































