Փետրվարի 13-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը։ Համերգը կազմակերպել է Հայ երիտասարդական միությունը։ Այս համերգին Հախվերդյանը կատարելու է ինչպես հին ու սիրված երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ նոր ալբոմից։ Վերջին անգամ Լոս Անջելեսում Ռուբեն Հախվերդյանը ելույթ է ունեցել յոթ տարի առաջ։ Այս համերգին նրան նվագակցելու է իր նոր նվագախումբը։