Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի հարավ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա «միջուկային» բանակցություններին.
«Իրանը որևէ հետքայլ չի կատարի խաղաղ նպատակներով ատոմային էներգիայից օգտվելու իր անբաժանելի իրավունքից: Դուք պետք է իմանաք, որ Իրանի ժողովուրդը հաստատապես պաշտպանելու է իր ֆունդամենտալ իրավունքները: Անգամ ամենահզոր ճնշումը չի կարող նրան ստիպել նահանջել»:











































