Ալժիրի իշխանությունները հայտարարել են մեշաբաթյա պետական սուգ՝ կապված երկրի առաջին նախագահ Բեն Բելլայի մահվան հետ:
Բեն Բելլան եղել է Ալժիրում ֆրանսիական կառավարության դեմ ահաբեկչական պատերազմի խորհրդանիշներից մեկը: 1962 թ. նա դարձել է անկախ Ալժիրի առաջին նախագահը:
Բեն Բելլան փորձել է ստեղծել սոցիալիզմի ալժիրյան տարբերակը և ազգայնացնել արդյունաբերությունը: Նրան իշխանությունից հեռացրել են իր մարտական ընկերները, որոնց հետ Բելլան պայքարում էր ֆրանսիացիների դեմ։ Կյանքի մնացած մասը նա անցկացրել է բանտում և աքսորի մեջ:
Բեն Բելլան մահացել է 96 տարեկան հասակում:






































