Australian Open-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը գերազանցել է շվեդ Ստեֆան Էդբերգի ռեկորդը: Այսօր Ֆեդերերը Australian Open-ի 1/16-րդ եզրափակիչում իր 57-րդ հաղթանակը տարավ Մելբուրնի կորտերում, ինչը մեկով ավելի է լեգենդար Էդբերգի ցուցանիշից:
Բելգիացի Չավիե Մալիսսին հաղթելուց հետո շվեյցարացին հայտարարել է, թե ինքն ուրախ է նոր ռեկորդ սահմանելու համար, բայց Էդբերգը շարունակում է մնալ իր կուռքը:





































