Sunday, 14 06 2026
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը

Պոռնկությամբ շահագործված աղջիկների հարցաքննությունից հետո դատավարությունը կշարունակվի դռնբաց պայմաններում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է 8 տարբեր աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունը:
Դատական նիստը շարունակվում է դռնփակ պայմաններում:

Ամբաստանյալներից Հասմիկ Առաքելյանի պաշտպան Կարեն Քամալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ դատարանը շարունակում է տուժողների հարցաքննությունը: Ըստ երևույթին, գործով մնացել է հարցաքննության ենթակա 3 տուժող, որոնցից յուրաքանչյուրի հարցաքննությունը մի ամբողջ դատական նիստ է տևում: Կարեն Քամալյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դատական նիստից մանրամասներ հրապարակել չի կարող, քանի որ դրանք վերաբերում են տուժողների անձնական կյանքին: Ամեն դեպքում, պաշտպանի խոսքով, տուժողների հարցաքննությունից հետո դատարանը դատավարությունը կշարունակի դռնբաց պայմաններում, իսկ այդ փուլում արդեն կհրապարակվեն ամբաստանյալների և նրանց պաշտպանների պաշտպանական ճառերը: Դա, ըստ երևույթին, կլինի մոտ երեք դատական նիստերից հետո:

Հիշեցնենք, որ հանցախմբի, ըստ երևույթին, ղեկավար համարվողին` բանգլադեշցի Աղունիկ Այվազյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ինչպես նաև սեռական շահագործման ենթարկելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ և վերջինիս միջոցով նաև Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տևական ժամանակ դնելով և պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:

Թրաֆիքինգի վերաբերյալ հերթական գործը Կենտրոնի դատարան ստացվել է 2011 թվականի հունիսին, իսկ գործն այժմ քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում