Nokia-ն թողարկել է առաջին սմարթֆոնը՝ ОС Windows համակարգով, որն աջակցում է NFC՝ Near Field Communication տեխնոլոգիային:
NFC-ը թողարկվել է 2003 թվականին: Այն փոքր հեռավորության վրա բարձր հաճախականությամբ կապի շարժական տեխնոլոգիա է, որի միջոցով հնարավոր է ինֆորմացիա փոխանակել: Այն իր գործառույթով նման է Bluetooth-ին: NFC-ի միջոցով հնարավոր է նաև բջջայնով գնումներ կատարել և վճարումներ անել:
Նոր սմարթֆոն Lumia 610 NFC-ը ստեղծված է Lumia 610 մոդելի հիմքի վրա: Ինչպես Lumia 610-ը, նոր սմարթֆոնը նույնպես 256 ՄԲ օպերատիվ հիշողություն ունի, 3,7 դյույմանոց էկրան՝ 480х800 պիքսել թողունակությամբ:
Ինչպես Nokia-ի նախկին մոդելները, նոր Lumia-ն նույնպես ունի 5-մեգապիքսելանոց տեսախցիկ և մի շարք այլ կարևոր գործառույթներ: Նոր սմարթֆոնի չափսերը հարմարավետ են՝ 119:62:12, իսկ քաշը չի գերազանցում 135 գրամը:
Սմարթֆոնները վաճառքի դուրս կբերվեն 2012-ի օգոստոսի սկզբին:











































