Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան նախատեսում է պաշտոնաական այցով մեկնել ԱՄՆ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները այցը տեղի կունենա ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Ենթադրվում է, որ Նոդան հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
ԻՆչպես հաղորդում է RIA Novosti-ն, կողմերը պատրաստվում են քննարկել Կորեական թերակղզում տիրող իրավիճակը և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր:
Նոդայի այցի արդյունքում կընդունվի համատեղ հայտարարություն, որի հիմքում կլինեն անվտանգության երաշխիքների, տնտեսական զարգացման և երկու կողմերի միջև մշակութային ու մարդասիրական համագործակցության հետ կապված հարցեր:
Բացի այդ, կողմերը կքննարկեն նաև Օկինավայում ԱՄՆ ծովային հետևակի ռազմաբազա տեղակայելու հետ կապված խնդիրները:







































