Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շատ գոհ է մնացել Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկո»-ի հետ արտագնա խաղի արդյունքներից:
«Արքայական ակումբ»-ը 1:4 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ ինքը՝ Ռոնալդուն, հեթ-թրիկի հեղինակ է դարձել:
«Մենք ճնշված դուրս եկանք խաղադաշտ, քանի որ գիտեինք «Բարսելոնա»-ի հաղթանակի մասին: Այդ պատճառով էլ շատ ուրախ ենք մեր հաջողության համար: Երկրի չեմպիոնի տիտղոսն արդեն ավելի մոտ է: Պետք է նշեմ, որ «Ատլետիկո»-ն լավ խաղ էր ցուցադրում: Մենք նախապես պատկերացնում էինք, որ խաղը բարդ է լինելու:
Իմ բառարանում «պարտություն» բառն ընդգրկված չէ: Ինչ վերաբերում է իմ խփած գոլերին, ապա դրանց համար պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս»,- հայտնել է Քրիշտիանուն:






































