Այսօր Լեհաստանում շատ բարի օր է. տատիկները տոնում են իրենց օրը: Թե՛ փոքր, թե՛ մեծ թոռնիկներն այս օրը շնորհավորում են իրենց տատիկներին, նրանց ծաղկեփունջ և նվերներ ընծայում, իսկ տատիկներն էլ իրենց հերթին թոռնիկներին մեծ սիրով ընդունում և հյուրասիրում են քաղցր ու համեղ թխվածքաբլիթներով:
«Տատիկի օրը» կատարած հարցումների համաձայն պարզվել է, որ լեհերի 60 տոկոսը կարծիքով, իրենց կրոնական համոզմունքները և զգացմունքները ամրապնդվում են տատիկների հետ շփման ժամանակ:
Չնայած տատիկներից շատերը իրենց թոռնիկների հետ հանդիպում են շաբաթը մեկ անգամ կամ ավելի հաճախ, նրանք անհամբերությամբ են սպասում «տատիկի օրվան», երբ իրենց երեխաներն ու թոռնիկները հավաքվում են և միասին տոնում:
Լեհաստանում տատիկի օրվան հաջորդում է պապիկի օրը: