News Georgia-ի փոխանցմամբ՝ Սուրբ Զատկի (ապրիլի 15) տոներից առաջ Վրաստանում ձվի պահանջարկն աճել է 10 անգամ: Այս մասին հայտարարել է «Պատարձեուլի» թռչնաբուծական ֆաբրիկայի ներկայացուցիչը:
Վերջինս հավելել է, որ այդ օրերին իրենց գործարանն օրական վաճառում է մոտ 100,000 ձու, իսկ երբեմն էլ՝ 200-300,000 ձու: Ընդհանուր առմամբ, Վրաստանի բոլոր 22 թռչնաբուծական ֆաբրիկաները լիովին գոհ են նախազատիկային օրերին ձվի ներքին սպառումից: Զատիկից առաջ Վրաստանում չի գրանցվելու ձվի գնի թանկացում:








































