Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելել է Հորմուզի կղզի և հանդիպել տեղի բնակչության հետ: Այստեղ Ահմադինեժադը հայտարարել է, որ Հորմուզի կղզին հանդիսանում է իմպերիալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ և դառնալու է ազատ առևտրի գոտի.
«Իրանի կառավարությունն արդեն իսկ պատրաստել է Հորմուզի կղզին ազատ առևտրի գոտու վերածելու վերաբերյալ օրինագիծն ու հաստատման համար ներկայացրել է Մեջլիսին (խորհրդարան): Կառավարությունը մտադիր է ջանքեր գործադրել, որպեսզի այդ օրենքը հնարավորինս շուտ մտնի ուժի մեջ»:
Հիշեցնենք, որ Հորմուզի կղզին գտնվում է նույնանուն նեղուցի հյուսիսային հատվածում՝ իրանական ափից 8 կիլոմետր հեռավորության վրա: Կղզու տարածքը կազմում է 42 քառակուսի կիլոմետր: Կղզուն ամենամոտ գտնվող իրանական քաղաքը Բենդեր Աբբասն է՝ 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:







































