Goal.com-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է գնել «Պորտու»-ի կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսի տրանսֆերը:
Ռոդրիգեսը ընթացիկ մրցաշրջանում «Պորտու»-ի կազմում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Կարմիր սատանաներ»-ը ցանկանում է ֆուտբոլիստի համար վճարել պայմանագրի խզման գումարը, որը այժմ կազմում է 45 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 2010 թվականին «Պորտու»-ն 5,1 մլն եվրոյով գնեց արգենտինական «Բանֆիլդ»-ից:









































