Բրիտանական հեղինակավոր Restaurant ամսագիրը շնորհել է Veuve Cliquot մրցանակը աշխարհի լավագույն կին շեֆ-խոհարարին, ինչպիսին այս տարի ճանաչվել է իսպանուհի Ելենա Արզակը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Արզակը Սան-Սեբաստիանում ընտանեկան Arzak ռեստորանի շեֆ-խոհարարն է: Նա ներկայացնում է 1897 թ. բացված ռեստորանը ղեկավարողների 4-րդ սերունդը:
Arzak-ը վերջին 5 տարում ընդգրկված է աշխարհի 5 լավագույն ռեստորանների ցանկում:
Ժյուրին, որը բաղկացած է 837 խոհանոցային քննադատներից, գնահատել է Ելենա Արզակի առաջատար միտումներն ու համային փորձարկումները:
Restaurant ամսագիրը անվանելու է նաև 2012 թ. լավագույն ռեստորանները: Դա տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնում:









































