Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

Լ. Տեր-Պետրոսյանի և Ռ. Քոչարյանի շահերը օբյեկտիվորեն համընկնո՞ւմ են. մամուլ

«168 ժամ»-ը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան իրավիճակը քաղաքական դաշտում ավելի զավեշտալի է դառնում: Հեղափոխականները դառնում են հակահեղափոխականներ, և հակառակը` թշնամիները բարեկամանում են, և հակառակը` ընտրակեղծարարները պայքարում են ընտրակեղծիքների դեմ, և հակառակը…

Այս օրերին քննարկվող հիմնական հարցերից մեկն ընտրությունների վերահսկման Հանրային միասնական շտաբի ստեղծումն է: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն անցած շաբաթ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, որը մեկ շաբաթ շարունակ ներկայացվում էր որպես Հայաստանի քաղաքական դաշտի համար աննախադեպ ձեռքբերում:

Երեկ «ժառանգությունն» ինչ-որ պայմաններ է առաջադրել այդ շտաբի աշխատանքներին միանալու համար, այլ կերպ ասած` ակնարկել է, որ կարող է չմիանալ: Թե ինչ պայմաններ, ըստ էության, կարևոր չեն: Խնդիրը տվյալ դեպքում ոչ այդ շտաբի ստեղծումը կամ չստեղծումն է, ոչ էլ, առավել ևս` «Ժառանգության» դիրքորոշումը: Խնդիրն այդ գործընթացի «քաղաքական բովանդակությունն է», որը հասարակությանը փորձ է արվում ներկայացնել որպես ձեռքբերում: Ինչ է իրականում տեղի ունենում` ստեղծվում է կամ փորձ է արվում ստեղծել բլոկ կամ կոալիցիա` ընդդեմ իշխանության ՀՀԿ-ական թևի կամ Սերժ Սարգսյանի:

Ընդ որում, ակնհայտ է, որ դա ամենևին նախընտրական կամ «ընտրությունների վերահսկողության» միավորում չէ, և այն կարող է ունենալ (կամ արդեն իսկ ունի) բավական հեռուն գնացող նպատակներ: Ակնհայտ է նաև, որ այս գործընթացին նման նշանակություն է հաղորդում ԲՀԿ-ն, որը, լինելով կոալիցիայի անդամ, փաստացիորեն ՀՀԿ-ից ոչ պակաս չափով ներգրավված լինելով ընտրակեղծարարության գործընթացում, միաժամանակ ընդգրկվում է (ավելի ճիշտ` մյուսներին ընդգրկել է) մի նախաձեռնության մեջ, որն իրականում հարթակ է ծառայելու ոչ թե ընտրություններից առաջ, այլ` հետո:

Պատկերացրեք այսպիսի վիճակ, մայիսի 7-ին այս Հանրային շտաբը հայտարարում է, որ ընտրություններն անցել են «խայտառակ կեղծիքներով» և չեն կարող լեգիտիմ ճանաչվել: Հայտարարում են ու ժողովրդին կոչ անում հավաքվել, ասենք, անժամկետ հանրահավաքի կամ նստացույցի: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս գործընթացում չլիներ ԲՀԿ-ն: Սակայն իրավիճակի նրբությունն էլ հենց այն է, որ մայիսի 7-ի հայտարարությունը կախված է ոչ թե, ասենք, ՀԱԿ-ից, այլ հենց ԲՀԿ-ից: Ավելի պարզ ասած, եթե ԲՀԿ-ն բավարարվի ընտրությունների արդյունքներով, Հանրային շտաբը կհայտարարի, որ ընտրություններն ընդհանուր առմամբ նորմալ են անցել, հակառակ դեպքում` կարող է զանգվածային միջոցառումներ կազմակերպել, որոնցում, սակայն, արդեն գլխավոր դերակատարը լինելու է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, ում հետ համագործակցությունը, ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանը չէր բացառել դեռևս 2008թ. մարտի 1-ի հայտնի ասուլիսում: Այսինքն` գիտակցված թե ոչ, այս նախաձեռնությանը միացողները ճանապարհ են հարթում Ռ. Քոչարյանի վերադարձի համար:

Ի դեպ, դա ևս նորմալ է, սակայն այդ ուժերը պարտավոր են ազնիվ լինել հասարակության, ընտրողների առջև: Դա վերաբերում է այդ նախաձեռնությանը մասնակցող բոլոր ուժերին, այդ թվում` հրաժարվել պատրաստվող կամ չպատրաստվող «ժառանգությանը», որի ներկայացուցիչն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրում էր այդ շտաբի ստեղծման մասին փաստաթուղթը կամ «նախափաստաթուղթը»: Քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, որ ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական ուժերը ստիպված են ընտրություն կատարել երեք նախագահներից որևէ մեկի «ձևաչափի» օգտին: Փաստորեն, նաև այս նախաձեռնությամբ երեքի ձևաչափը դառնում է երկուսի ձևաչափ, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանի և Ռ. Քոչարյանի շահերը օբյեկտիվորեն համընկնում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում