Ամերիկայի մեքենաշինական ամենախոշոր գործարաններից մեկում` Դետրոյթի General Motors գործարանում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն: Այս մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը:
Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել գործարանի լաբորատորիաներից մեկում, որտեղ արտադրվում են մեքենաների մարտկոցներ: Կոտրվել են գործարանի ապակիները, իսկ աշխատակիցների մի մասը ստացել է մաշկի և շնչուղիների այրվածքներ: Տարհանվել է ավելի քան 80 մարդ:
General Motors-ի ներկայացուցիչներն ասել են, որ դեռևս հայտնի չեն պայթյունի իրական պատճառները և վաղ է որևէ եզրակացություն անել:








































