«Հրապարակ»-ը գրում է, որ մինչ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ պատրաստվում է լինել մայրաքաղաքի համայնքներում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է քարոզարշավը Երևանում ավարտել մեկ հանդիպումով:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` նա չի նախատեսում համայնքային հանդիպումներ, մայրաքաղաքի ընտրողների հետ կհանդիպի մեկ մեծ հանրահավաքով` քարոզարշավի վերջում, մայիսի 4-ին: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Ծառուկյանը նեղվում է հատկապես այն համայնքներում քարոզարշավ անելուց, որտեղ կա ԲՀԿ-ի ռեսուրսի պակաս:
«Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրել Երևանի ոչ բոլոր համայնքներում»: