Նոր հետազոտությունը բացահայտել է, թե ինչու Երկիր մոլորակի զանգավածային երկրորդ ոչնչացման ժամանակ կենդանական որոշ տեսակներ վերացել են, իսկ որոշները կարողացել են գոյատևել:
Ըստ Daily mail-ի՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ այն համընկել է կարճ սառցե դարաշրջանի հետ, և որոշ տեսակներ վերացել են, քանի որ նրանց բնակության վայրը հիմնականում կրել է սառցակալման ազդեցությունը:
Կենդանական և բուսական այն տեսակները, որոնք սովոր են եղել արևադարձային եղանակին, նույնպես շատ են տուժել սառցե դարաշրջանի պատճառով:
Նշենք, որ Ուշ Օրդովիկյան զանգվածային ոչնչացումը տեղի է ունեցել 450 միլիոն տարի առաջ:





































