Քլո Քարդաշյանը հավանություն է տալիս քրոջ` Քիմի ու Քանյա Վեսթի հարաբերություններին: The Ellen DeGeneres շոուի ժամանակ նա ասել է, որ Քանյային իրենց ընտանիքը ճանաչում է շատ վաղուց, և նա միշտ էլ Քարդաշյանների ընտանիքի լավ ընկերն է եղել:
Ինչպես գրում է People-ը, Քլոն ասել է, որ ինքը հավանում է Քանյային: Չնայած նա բացահայտ կերպով չի հաստատել, որ Քիմի ու Քանյայի հարաբերությունների մասին լուրերը ճիշտ են, բայց ասել է, որ քույրն ու Քանյան գեղեցիկ զույգ են, և սիրային հարաբերությունները սկսվում են ընկերությունից:
Ինչ վերաբերում է Քրիս Համֆրիսի հետ Քիմի ամուսնությանը, Քլոն ասել է, որ չնայած Քրիսը լավ տղա է, բայց ինքը միշտ իմացել է, որ այդ ամուսնությունը երկար տևել չի կարող և այդ մասին զգուշացրել է Քիմին:









































