Սանկտ-Պետերբուրգում հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցրել է այն բնակարանը, որտեղից մի դպրոցական սպանության սպառնալիքներ էր հասցեագրել միլիարդատեր Սուլեյման Քերիմովին: Հյուսիսային մայրաքաղաքի 17-ամյա բնակիչը մի քանի օր առաջ «Անժի»-ի սեփականատիրոջը նամակ է ուղարկել` նախատեսվող ոճրագործության տեղեկատվությամբ:
Անչափահասը խոստացել է չիրականացնել սպանության փորձը, եթե «Ֆորբս»-ի ցուցակում ընդգրկված ձեռնարկատերը 10 մլն ԱՄՆ դոլար վճարի:
Դպրոցականը ձերբակալվել է, իսկ նրա բնակարանից հայտնաբերվել է նոութբուքը, որից ևս մի քանի նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկվել տարբեր հասցեատերերի:








































