Լարված նախընտրական պայքարը, երկրի տնտեսական խնդիրներն ու բենզինի գների շուրջ առաջացող քննարկումները իրենց վատ ազդեցությունն են ունենում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա:
Daily Mail-ը գրում է, որ 50-ամյա նախագահին լուսանկարել են Ֆլորիդայում տեղի ունեցող միջոցառման ժամանակ, և լուսանկարում երևում է, որ Օբաման հոգնած է և շատ թույլ։
Լուսանկարը հայտնվել էր Drudge Report ինտերնետային կայքում: Ինչպես Ադելի և Ջեսիկա Սիմփսոնի համար, նախագահի համար քաշը նույնպես խնդիր է եղել այն բանից ի վեր, ինչ նա 2008 թ. Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու:
Նրա պահպանողական ընդդիմադիրները կատակում էին, որ Իլինոյսի սենատոր Օբաման չափազանց նիհար է՝ նախագահ դառնալու համար:













































