«Բարսելոնա»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը լյարդի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել: Այն տևել է 9 ժամ:
32-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
««Խետաֆե»-ի հետ հանդիպումից հետո տեղեկացանք, որ վիրահատությունն ավարտվել է: Մոտակա 48 ժամերին կհետևենք վերականգնման ընթացքին: Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ կլինի: Էրիկն ուժեղ անձնավորություն է»,- «Բարսելոնա»-ի մազիչ Պեպ Գվարդիոլային մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Աբիդալը մասնակցել է 22 հանդիպումների: Վիրահատությունից ապաքինվելուց հետո մարզիկը մեծ ֆուտբոլ վերադառնալու նպատակ ունի:









































