«Հովիկ հեռացիր», «Վերջ ռեկետին», «Քրեական պատասխանատվության ենթարկել Հովհաննես Հովհաննիսյանին, Երվանդ Զախարյանին և բիրիքնոցի դատավոր Էդվարդ Ավետիսյանին»: Այսօր նման պաստառներով նախագահի նստավայրի դիմաց իրենց բողոքն էին հայտնում Արամի և Բուզանդ փողոցի նախկին բնակիչները: Նրանք գնել են բնակարան, բայց արդյունքում ստացվել է այնպես, որ այն միայն իրենցը չէ:
Արամի փողոցի նախկին բնակիչ Սոնա Մաղաքյանը ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավոր համարեց Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին. «Այս ռեկետի ամենամեծ մեղավորը Երվանդ Զախարյանն է: Սակայն մի շարք պետական պաշտոնյաներ ևս իրենց մեղքի բաժինն ունեն»: Ըստ Մաղաքյանի՝ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը առանց որևէ գումար վճարելու դարձել է 24 բնակարանի տեր. «Նա 5 մլն դոլար արժողությամբ գույքը առանց կոպեկ վճարելու շորթել է: Այն, որ նա ոչինչ չի վճարել՝ իմացանք հատուկ քննչական ծառայությունից»:
Ակցիայի ժամանակ նախագահի աշխատակազմից մեկը մոտեցավ մասնակիցներին և հարցրեց՝ կա՞ որևէ նոր բան, փոխարենը Սոնա Մաղաքյանը պատասխանեց. «Կարող ա գիտեք յարմրկա եք եկել, որ նոր բան լինի»:
Բնակիչները պահանջում էին Հովհաննես Հովսեփյանի հրաժարականը, միաժամանակ նշելով, որ նա և նրա նմանները ներքին թուրքեր են, հայը հայի հետ երբեք այդպես չէր վարվի:











































