The Deep Space Atomic Clock նախագծի շրջանակում NASA-ն հրապարակել է տիեզերական ապարատների համար նախատեսված բարձր ճշգրտությամբ ատոմային ժամացույցների նախատիպի առաջին լուսանկարը:
Գիտնականների ստեղծած շարժական ատոմային ժամացույցների հիմքում սնդիկի իոններ են: Այդպիսի ժամացույցներում ճոճանակի դերը կատարում է լազերի ազդեցության ներքո էլեկտրոնի՝ տարբեր էներգետիկ մակարդակների միջև անցման գործընթացը: Լաբորատոր պայմաններում հետազոտողներին հաջողվել է հասնել ստացված սարքավորման կայունությանը:
Technology Demonstration Missions ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արեգակնային առագաստ և տիեզերական ապարատների լազերային հաղորդակցության համակարգ: Յուրաքանչյուր նախագծի մշակման համար NASA-ն 175 միլիոն դոլար է առանձնացրել:
Ատոմային ժամացույցների նախագիծը ծրագրվում է փորձարկել առաջիկա երեք տարում:







































