Մասաչուսեթսի ոստիկանությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու և տարածելու կասկածանքով ձերբակալել է 32 մարդու: Այս մասին հաղորդում է MyFoxBoston հեռուստաալիքը:
Ձերբակալվածների տարիքային սահմանը 17-62 է: Հեռուստաալիքի պաշտոնական կայքում հրապարակվել են նրանց լուսանկարները: Ձերբակալվածների մեջ է եղել նաև Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակից 49-ամյա Խոսե Սալգադոն:
Ձերբակալություններն ամբողջ նահանգով մեկ անցկացվել է մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Boston.com-ը, հետաքննությունը կենտրոնացել է այն անձանց վրա, ովքեր մանկական պոռնոգրաֆիկ նյութերը փոխանակում են համցանցային կայքերի միջոցով:
Կասկածյալների հետքի վրա է դուրս եկել ոստիկանության հատուկ բաժինը, որը մասնագիտացած է համացանցի միջոցով երեխաների նկատմամբ իրականացվող հանցագործությունների բացահայտման մեջ:







































