Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության Նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով` ինքնաառաջադրման կարգով, քանի որ չի հանդիսանում որեւէ կուսակցության անդամ: Նա այս մասին հայտարարել է Մարտակերտում՝ շրջվարչակազմի ընդլայնված նիստի ժամանակ։
Իր այս որոշումը Նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատվություն է զգում ավարտին հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել է իր պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է ժողովրդի` որպես իշխանության գերագույն կրողի վստահությունը եւ ընդգծել, որ միայն նման վստահության շնորհիվ է հնարավոր լուծել մեր հանրապետության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրականացնել Արցախի շենացմանն ուղղված բոլոր ծրագրերը:
Արցախում Նախագահի ընտրրությունները կկայանան հուլիսի 19-ին։






































