12 մարդ մահացել է և 15-ը՝ տուժել Հայբեր-Պահտուհվա նահանգում երկու միկրոավտոբուսների բախումից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ավտովթարը տեղի է ունեցել Հարիպուր շրջանում` Իսլամաբադից 40 կմ հեռավորության վրա:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով ութ մարդ մահացել է հենց տեղում, ևս չորսը մահացել են որոշ ժամանակ անց՝ ստացած վերքերի պատճառով: 15 վիրավորներից հինգը կրիտիկական վիճակում են, և զոհերի թիվը կարող է աճել:








































