Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Շանհայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան չի բացառում Սիրիայի հետ սահմանին սանիտարական գոտու ստեղծումը, եթե ապրիլի 9-ի սադրանքը կրկնվի, երբ սիրիական բանակը, հետապնդելով Թուրքիա փախչող 100 սիրիացի փախստականների, կրակել էր թուրքական տարածքի ուղղությամբ.
«Ես նորից զգուշացնում եմ Ասադին, որ նա չխաղա մեր նյարդերի հետ: Այդպիսի գործողություններն անթույլատրելի են, և մենք ստիպված ենք ադեկվատ արձագանքել դրանց: Անանի պլանի ընդունումից հետո Սիրիայում ամեն օր զոհվում են տասնյակ անձինք: Միջազգային հանրությունը չպետք է լուռ հետևի այդ ամենին»:
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարությունը չի կատարում Քոֆի Անանի պլանով ստանձնած պարտավորությունները՝ ընդգծելով, որ այդպիսի պարագայում ՄԱԿ ԱԽ-ը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի և դադարեցնի Սիրիայում ընթացող զանգվածային սպանությունները:









































