Բրիտանացի մասնագետները քաղաքային անկարգությունների ու ամբոխի դեմ պայքարի նպատակով ստեղծել են տհաճ հոտ արձակող փամփուշտներ: Ինչպես հաղորդել է BBC ռադիոկայանը, մոտ ապագայում փամփուշտները կհանձնվեն ոստիկաններին ու կփոխարինեն պլաստիկե փամփուշտներին ու արցունքաբեր գազերին:
«Ներքին գործերի նախարարությունը ներկայում որոնում է ավելի արդյունավետ ու միաժամանակ մարդու համար անվնաս միջոցներ` քաղաքային խռովությունները ճնշելու համար»,- նշել է ռադիոկայանը:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարության կիրառական գիտության ու տեխնոլոգիայի գիտական կոլեկտիվի աշխատանքի արդյուքնում ստեղծվել է «յուղանման հեղուկ», որն ունի շրջապատող մարդկանց համար անտանելի հոտ:
« Պարզապես անհնար է մնալ այդ հեղուկով թրջված մարդու մոտ »,- ասել է փորձերին մասնակցածներից մեկը:







































