Մեծ Բրիտանիայի իշխանությունները առաջարկում են լիբիական այլախոհ Աբդուլ Հակիմ Բելհաջին մեկ միլիոն ֆունտ վճարել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը` հղում անելով իր սեփական անանուն աղբյուրներին: Բելհաջը մեղադրում է բրիտանական հետախուզությանը իր խոշտանգումներին մասնակցելու մեջ, որին ենթարկվել է 2004 թ. իրեն Մուամար Քադաֆի ռեժիմին հանձնելուց հետո: Պարբերականի տվյալներով` իշխանությունը առաջարկում է փոխհատուցում, որպեսզի դատական գործընթացի ժամանակ խուսափի գաղտնի տվյալների բացահայտումից:
Բելհաջը դիմել է բրիտանական դատարան սեր Մարկ Ալլենի դեմ, որը 2004 թ. ղեկավարել է հակաահաբեկչական MN-6 հետախուզական ծառայությունը:
Նա պնդում է, որ ինքը և իր կինը, փորձելով հասնել Մեծ Բրիտանիա, ձերբակալվել են Մալայզիայում, հետո հանձնվել են լիբիական իշխանություններին բրիտանական իշխանությունների նախաձեռնությամբ:
Լիբիական իշխանությունները փնտրում էին Բելհաջին՝ կապված նրա գործունեության հետ: Նրան մեղադրում էին Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարող «Լիբիական իսլամիստական մարտական խմբի» առաջնորդներից մեկը լինելու մեջ: Ձերբակալվելուց հետո նա լիբիական բանտում է մնացել մի քանի տարի և շարունակ կտտանքների է ենթարկվել: Նա ազատ է արձակվել 2010 թ.:
Բելհաջը պնդում է, որ բրիտանական հետախուզությունը ակտիվորեն համագործակցել է Լիբիայի և Քադաֆիի հետ:
Պարբերականի տվյալներով` բրիտանական իշխանությունները փորձում են ազատվել Բելհաջից:
Բրիտանական իշխանությունները պնդում են, որ Բելհաջի փոխանցման պահին գործել են օրենքի շրջանակներում: Լիբիայի իշխանությունները Մեծ Բրիտանիային երաշխիքներ են ներկայացրել, որ նրան կտտանքների չեն ենթարկի:









































