Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ Իրանը ստամբուլյան բանակցություններում հանդես է գալու նոր առաջարկներով.
«Իրանական կողմը պատրաստ է բաց և կառուցողական բանակցությունների: Առաջիկա բանակցությունների անցկացումը համագործակցելու հիանալի հնարավորություն է: Իրանի վրա ճնշում գործադրելու ռազմավարությունը չի գործում: Իրանի Իսլամական Հանրապետության գոյության ողջ 33-ամյա պատմությունը վկայում է, որ Իրանի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
Այդպիսի գործողություններն ապարդյուն ենք և կարող են միայն խթանել երկրի ուժերի համընդհանուր մոբիլիզացիան և երկրի հզորության հետագա ամրապնդումը: Իրանը հակված է բացառապես դիվանագիտության ու համագործակցության քաղաքականությանը:
Մենք կողմնակից ենք բաց և կառուցողական բանակցությունների և հուսով ենք, որ հակառակ կողմը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բանակցությունների ժամանակ դրական արդյունքներ արձանագրելու համար»:









































