Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում բացվել են ոսկու երեք հանքավայրեր: Այս մասին հայտարարել է Իրանի երկրաբանահետախուզական վարչության պետի տեղակալ Բեհրուզ Բերնան:
Վերջինիս խոսքերով՝ ոսկու հանքավայրերը հայտնաբերվել են Քուրդիստան նահանգում. «Այդ հանքավայրերի ընդհանուր պաշարները կազմում են 16 տոննա մաքուր ոսկի: Հանքավայրերի մշակման արտոնագիրը կդրվի աճուրդի, որին կմասնակցեն մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Այս հանքավայրերի բացմամբ՝ Իրանի ոսկու պաշարները հասան 320 տոննայի»:









































