Իսրայելի բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց շրջանում մահացությունն ավելի քիչ է այն դեպքում, երբ նրանք հղիացել են առավել հասուն տարիքում: Դա Հրեական համալսարանի և Երուսաղեմի «Հադաս Էյն-Քերեմ» հիվանդանոցի հետազոտողներին թույլ է տալիս մտածել, որ նման օրինաչափությունը կարող է անհրաժեշտ լինել ծերության մեխանիզմների և դրա դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրության համար:
Մասնավորապես, ինչպես հաղրդում է ITAR-TASS-ը, պարզվել է, որ 45 և ավելի բարձր տարիքում բնական ճանապարհով հղիացած կանանց, և վերջին անգամ մինչև 30 տարեկանը ծննդաբերած մայրերի գեների հավաքածուն տարբերվում է 60 գենով: Այդ գեներից 7-ը կապված են հիմնական հետազոտության թեմայի հետ, և պատասխանատու են օրգանիզմի կյանքի տևականության համար, ընդ որում, դրանցից 4-ը խոչընդոտում են ծերացմանը: Ենթադրվում է, որ այդ գեները կանանց մոտ ակտիվանում են 45-ից բարձր տարիքում հղիանալուց հետո, որպեսզի օգնեն նրան դիմանալ ծննդաբերությանը, այն դեպքում, երբ երիտասարդ կանանց նման «օգնություն» պետք չէ:








































