Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ճապոնական ծովում հյուսիսկորեական հրթիռի թռիչքին սպասող «Մեկո» էսկադրոնային ականակրի վրայով ռուսական Իլ-38 հետախույզ ինքնաթիռներ են թռել: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը:
Հեռուստաալիքը նշել է, որ ապրիլի 10-ին ռուսական երկու ինքնաթիռ է նկատվել Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում, որտեղ այս պահին տեղակայված է «Մեկո» էսկադրոնային ականակիրը: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն օդ է բարձրացրել երկու կործանիչ, որոնք սկսել են ուղեկցել Իլ-38-ին: Արդյունքում՝ հեռուստաալիքի տվյալներով, ռուսական ինքնաթիռները ստիպված են եղել փոխել ուղղությունը և շարժվել է Հոնսյուի հյուսիս՝ Նոտո թերակղզու ուղղությամբ:
NHK-ն ենթադրում է, որ այդ ընթացքում Իլ-38-ը տեղեկություններ է հավաքել «Մեկո»-ում տեղադրված «Իջիս» հակահրթոռային համակարգի մասին և հետևել է ճապոնական ռազմածովային ուժերի տեղաշարժին:







































