Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ «քաղաքայիններ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի ստացած կարմիր քարտը իր թիմակիցների համբերության բաժակի վերջին կաթիլն էր:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ակումբի ֆուտբոլիստները դժգոհում են Բալոտելիի նման պահվածքից և ղեկավարությանը պարտադրում են վաճառել իտալացու տրանսֆերը:
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը արդեն հասցրել է կռվել իր թիմակիցներից Յայա Տուրեի, Միկա Ռիչարդսի և Ժերոմ Բոատենգի հետ:
Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Բալոտելին մինչ մրցաշրջանի ավարտը այլևս դուրս չի գա խաղադաշտ:







































