News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում Զատկի տոնի (ապրիլի 15) նախաշեմին ձվի գինը չի թանկանալու: Այս մասին Արևելյան Վրաստանում գտնվող թռչնաբուծարան կատարած այցելության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Զազա Գորոզիան.
«Վրաստանում արտադրվող ձվի քանակն այսօր գերազանցում է շուկայի պահանջարկը: Մենք նախապես ձու արտադրողների հետ միջոցներ ենք ձեռնարկել, որ Զատկի տոներից առաջ ձվի գինը չավելանա, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ բնակչության բարեկեցության վրա: Հետագայում մենք պլանավորել ենք նվազեցնել տեղական արտադրության ձվի գինը»:







































