ATP-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն առաջինն է նաև ընթացիկ մրցաշրջանում վաստակած մրցանակային գումարների ցուցանիշով:
Ներկա դրությամբ, զանազան մրցաշարերի մասնակցության արդյունքում թենիսիստի վաստակած գումարի չափը 3.300.000 ԱՄՆ դոլար է: Ռոջեր Ֆեդերերն այդ առումով զիջում է Նովակին: Մրցաշրջանի ընթացքում նա վաստակել է 2.300.000 դոլար: Իսկ ամենաշատ եկամուտ ունեցող թենիսիստների եռյակը եզրափակում է Ռաֆայել Նադալը, ով վաստակել է 1.700.000 դոլար: