Philips ընկերությունը ներկայացրել է նոր P-line մոնիտորը, որը նախատեսված է գրասենյակային աշխատողների համար:
Ինչպես հայտնում է Fashion Time-ը, նորույթը հագեցած է ErgoSensor-ով` տվիչների ներկառուցված համակարգով, որոնք ֆիքսում են մոնիտորի առջև նստած մարդու դիրքը: Անհրաժեշտության դեպքում մոնիտորը խորհուրդ է տալիս ինչպես ճիշտ քայլել, քանի որ գրասենյակային աշխատողները համակարգիչների առջև անցկացնում են օրական 6-8 ժամ:
Հարմարավետությունն ավելացնում է SmartErgoBase ֆիրմային տակդիրը, որը թույլ է տալիս կառավարել էկրանի դիրքը:
Ներկառուցված տվիչներն օգնում են խնայել էլեկտրաէներգիան` քնեցնելով մոնիտորը օգտատիրոջ բացակայության ժամանակ:
Նորույթի եվրոպական վաճառքները կսկսվեն մայիսին, դրանց գինը շուրջ 350 եվրո է:







































