Վլադիմիր Պուտինը ապրիլի 10-ին աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ այցելել է Անդրեյ Միրոնովի անվան թատրոն: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Ռուսաստանի նորընտիր նախագահը սրահներից մեկում նկատելով դաշնամուր` չի դիմացել և սկսել է նվագել «Քաղաքն ազատ Նևայի վրա» երաժշտությունից մի հատված: «Այն լարած չէ»,- ասել է Պուտինը` հեռանալով:
Պուտինը մի քանի անգամ հայտնվել է տեսախցիկների դիմաց` դաշնամուր նվագելիս: Հիմնականում նա այդպես է վարվում բարեգործական միջոցառումների ժամանակ: