Իրանում պատրաստվում են բուհերից հեռացնել բոլոր այն ուսանողներին և դասախոսներին, ովքեր 2009թ.-ին բողոքել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրման դեմ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի կրթության և գիտության նախարար Քամրան Դանեշջուն հայտարարել է՝ եթե Թեհրանն այդ քայլին չգնա, ապա իշխանությունները չեն կարող բացատրել, թե ինչու է հակակառավարական ակցիաների մասնակիցներին թույլ տրվել ընդունվելու համալսարաններ:
Նշվում է, որ վերջին տարիներին լիբերալ հայացքների տեր մի շարք դասախոսների հեռացրել են աշխատանքից, իսկ տասնյակ ուսանողներ զրկվել են սովորելու իրավունքից և դատապարտվել ազատազրկման:











































